երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանը դադարեցրել Է Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը

Ադրբեջանը դադարեցրել Է Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը

Ադրբեջանի պետական AZAL եւ Buta Airways ավիաընկերությունները հայտարարել են Ռուսաստան բոլոր չվերթների դադարեցման մասին:

Այժմ Ադրբեջանը Ռուսաստանի քաղաքների հետ ուղիղ օդային հաղորդակցություն չունի։ Այս մասին հայտնում է Avianews.com-ը։

Նշենք, որ Ավիափոխադրողները հրաժարվել են Ռուսաստան չվերթներից այն պատժամիջոցների պատճառով, որոնք ԱՄՆ-ն ու Եվրամիությունը սահմանել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքով։

Ադրբեջանական ավիաընկերություններն այլևս չեն կարող լիարժեք ապահովագրել ինքնաթիռները դեպի Ռուսաստան, գրում է Unian լրատվական գործակալությունը։

"Դա անհիմն ռիսկեր է ստեղծում մեր երկրների քաղաքացիների, ավիաընկերությունների եւ այլ իրավաբանական անձանց համար", — հայտարարել են AZAL-ում:

  • Կիսվել: