հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանում տղամարդիկ փախել են սարեր և անտառներ, թաքնվել զորահավաքից. փորձագետ

Ադրբեջանում տղամարդիկ փախել են սարեր և անտառներ, թաքնվել զորահավաքից. փորձագետ

Այլևս ոչ թե նշմարվում, այլ հեռվից հեռու ակնհայտ երևում է Ադրբեջան անունով արհեստածին պետության իրական վիճակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Խուճապն Ադրբեջանում հասել է ահռելի չափսերի։ Ադրբեջանական տիրույթում խոսում են, որ հայերը պետք է գրավեն Գյանջան, որ Ալիևը վաճառել է Գյանջան։ Աննկարագրելի է այն խուճապային տրամադրությունները, որոնք առակ են այդ արհեստածին երկրի թիկունքում։ Տղամարդիկ թաքնվում են զորահավաքից, շատ դեպքերում երևացող մարդկանց են մատնացույց անում և տեղի են ունենում ներքին բախումներ։

Այս շիկացած մթնոլորտը վերջ ի վերջո բերելու է հզոր պայթունի։ Ի դեպ, տղամարդիկ փախել են սարեր և անտառներ, թաքնվել զորահավաքից, իսկ զորակոչի և մոբիլիզայից ծառայությունից տներ գնացողներին կանայք պատասխանում են, որ իրենց ամուսինները և որդիները կամավոր են գնացել և լուր չունեն արդեն երկու շաբաթ։ Մի խոսքով, մեր ամեն մի հարվածի ալիք ավելի է խարխլում այդ արհեստածին պետության հիմքերը՛՛։

 

 
 
 
 

  • Կիսվել: