ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանում շարունակվում են կոմանդոսների զորավարժությունները

Ադրբեջանում շարունակվում են կոմանդոսների զորավարժությունները

Ադրբեջանում շարունակվում են հատուկ նշանակության ուժերի՝ օպերատիվ ստորաբաժանումների (կոմանդոսների) զորավարժությունները։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը, «իրական մարտի պայմաններում կոմանդոսները կատարում են հետախույզի արահետի բացման, խոչընդոտների գծի հաղթահարման եւ այլ գործողություններ, իրականացվում են թաքստոցներից եւ բնակավայրերից դիմադրություն ցուցաբերող պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի պաշարման եւ չեզոքացման առաջադրանքներ»։

  • Կիսվել: