երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ադրբեջանում ոստիկանությունը կոշտ ուժային մեթոդներով ցրել է գյուղացիների բողոքի ակցիան

Ադրբեջանում ոստիկանությունը կոշտ ուժային մեթոդներով ցրել է գյուղացիների բողոքի ակցիան

Ադրբեջանի Սաաթլինի շրջանի Նաբաթքենդ և Օրթա Մուղան գյուղերի բնակիչները երեկ փորձել են փակել դեպի Բաքու տանող ավտոճանապարհը: Մարդիկ բողոքել են ջրի պակասի դեմ։

Տեղի բնակիչները պնդում են, որ արդեն երկար ժամանակ է, ինչ գյուղատնտեսական հողերին ջուր չի մատակարարվում, և բոլոր ցանքատարածություններն այրվել են։

Ոստիկանությունը կոշտ ուժային մեթոդներով ցրել է ակցիայի մասնակիցներին։ Կան տուժածներ: Ռետինե փամփուշտներից վնասվածքներ ստացած անձինք հոսպիտալացվել են, 10 մարդ ձերբակալվել է:

  • Կիսվել: