հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ադրբեջանում Իրանից ժամանած չորս հոգու հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով

Ադրբեջանում Իրանից ժամանած չորս հոգու հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով

Ադրբեջանում չորս մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով, նրանք բոլորը եկել են Իրանից, տեղեկացնում է Minval.az-ը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին՝ նախ երկու մարդ հոսպիտալացվել է №1 կլինիկական կենտրոն: Նրանց առավոտյան տեղափոխել են վարակիչ հիվանդությունների բաժանմունք: Նրանցից մեկն Ադրբեջանի քաղաքացի է, որն աշխատում է Իրանում, մյուսը՝ Իրանի քաղաքացի:

Բուժհաստատությունից հայտնել են, որ նրանց մոտ կորոնավիրուսի ախտանշաններ չեն հայտնաբերվել:

Մյուս երկու քաղաքացիները, որոնք ժամանել Իրանի այն նահանգից, որտեղ կորանավիրուսի դեպքեր չեն գրանցվել:

  • Կիսվել: