հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը, հայտարարել է Ադրբեջանի կառավարությանն առընթեր գործող օպերատիվ շտաբը: Ընդ որում, սա մահվան առաջին դեպքն է ԱՊՀ ողջ տարածքում։

1969 թվականին ծնված կինը, որը նոր էր վերադարձել Իրանից, առողջության հետ կապված քրոնիկ խնդիրների պատճառով դիմել էր հիվանդանոց։ Պարզվել է, որ կինը հիվանդ է կորոնավիրուսով։ Նա հոսպիտալացվել է հատուկ ռեժիմի հիվանդանոց, իրականացվել են ինտենսիվ բուժական գործողություններ։ Սակայն նա քրոնիկ հիվանդություններ է ունեցել, որոնք սրվել են, և կինը մահացել է:

  • Կիսվել: