երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Ադրբեջանում առատ ձյան պատճառով 5000 բաժանորդ մնացել է առանց գազի

Ադրբեջանում առատ ձյան պատճառով 5000 բաժանորդ մնացել է առանց գազի

Ադրբեջանում առատ ձյան տեղումների պատճառով հինգ շրջաններում գազի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել. 5000 բաժանորդ մնացել է առանց գազի, հայտնել են ՛՛Ազերիգազի՛՛ մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Ադրբեջանի մի շարք շրջաններում վերջին օրերին նկատվում են եղանակային անկայուն պայմաններ։

՛՛Իմիշլիի, Ղուբայի, Ղուսարի, Լերիկի, Աստարայի շրջաններում կտրուկ ցրտի պատճառով մի շարք գյուղերում գազամատակարարումը խափանվել է: Լուրջ քայլեր են ձեռնարկվում առանց գազի մնացած 5000 բաժանորդների խնդիրը լուծելու ուղղությամբ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Հայտնում են նաև, որ եղանակային անբարենպաստ պայմանները խոչընդոտում են ինտենսիվ աշխատանքներին։

  • Կիսվել: