ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը ժամանել է Բաքու

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը ժամանել է Բաքու

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին ժամանել է Բաքու: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։

«Մենք անհամբեր սպասում ենք ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքների մեկնարկին՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,-նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Լիբբին պաշտոններ է զբաղեցրել Եվրոպական միությունում, աշխատել Բրյուսելում ԱՄՆ առաքելությունում: Բացի այդ, նա դիվանագիտական գործունեություն է ծավալել Լեհաստանում, Բահամյան կղզիներում, Կիպրոսում և Իրաքում: Ազատ խոսում է լեհերեն և ֆրանսերեն:

Նշենք, որ Բաքվում ԱՄՆ-ն դեսպան չուներ անցյալ տարվա ամռանից:

  • Կիսվել: