կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ադրբեջանն ու Պակիստանը ռազմավարական գործընկերության հարցեր են քննարկել

Ադրբեջանն ու Պակիստանը ռազմավարական գործընկերության հարցեր են քննարկել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհակ Դարը հեռախոսազրույց են ունեցել:

Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության՝ պաշտոնյաները քննարկել են երկկողմ համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Դիվանագետները վերահաստատել են Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմավարական գործընկերությունը և գոհունակություն հայտնել կապերի հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի կապակցությամբ:

Ընդգծվել է երկու երկրի ակտիվ փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ ներառյալ ՄԱԿ-ը և Իսլամական համագործակցության կազմակերպությունը:

 

  • Կիսվել: