չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ադրբեջանի զոհերը դեպքի վայրից դուրս են բերվել ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ. պետնախարար

Ադրբեջանի զոհերը դեպքի վայրից դուրս են բերվել ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ. պետնախարար

Մարտի 5-ի ահաբեկչական գործողությունից հետո ադրբեջանցիները դիմել են ռուս խաղաղապահներին և խնդրել դադարեցնել հայկական կողմի պատասխան կրակը, որպեսզի հնարավորություն ունենան դուրս հանել զոհերին և վիրավորներին։Տեղեկությունը հայտնել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում։

Հայտնել էինք, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։ Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։
Անդրադառնալով կատարվածի վերաբերյալ ՌԴ խաղաղապահների գնահատականներին` Ներսիսյանը նշել է, որ անընդմեջ կապի մեջ են Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ և ունեն նաև նրանց գնահատականը։

«Մենք ունենք նաև նրանց գնահատականը, վերաբերմունքը և այն ողջ տեղեկատվական բազան, որը նրանց կողմից հավաքագրվել և ուղարկվել է կամ առաջիկայում կուղարկվի ՌԴ։ Մեզ համար ակնհայտ է, որ նրանց գնահատականները որևէ կերպ չեն տարբերվում մեր գնահատականներից»,–ասել է նա։
 

  • Կիսվել: