Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնակատարը հանդիպել է Թուրքիայի իր գործընկերոջ հետ
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնակատար Նամիգ Իսլամզադեն Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Զիա Ջեմալ Քադըօղլուի հրավերով գտնվում է Անկարայում:
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության՝ այցի շրջանակում Իսլամզադեն հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ:
«Հանդիպմանը քննարկվել են երկու եղբայրական երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ: