հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանի ՊՆ նոր տեղակալ նշանակված Ագիլ Գուրբանովը երկար ժամանակ աշխատել է Ալիևի տիկնոջը պատկանող ընկերություններում

Ադրբեջանի ՊՆ նոր տեղակալ նշանակված Ագիլ Գուրբանովը երկար ժամանակ աշխատել է Ալիևի տիկնոջը պատկանող ընկերություններում

Ադրբեջանի պաշտպանության նախարարի նոր տեղակալ է նշանակվել Ագիլ Գուրբանովը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համապատասխան կարգադրություն է ստորագրել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Գուրբանովի մասին հայտնի է, որ նա ծնվել է 1986 թվականին։ Մինչեւ պետական բարձր պաշտոն զբաղեցնելը երկար ժամանակ աշխատել է մասնավոր սեկտորում, մասնավորապես առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային պատկանող PASHA Holding եւ PASHA İnvestments ընկերություններում, ապա գլխավորել է Սումգայիթի տեխնոլոգիական պարկի դիտորդական խորհուրդը։

 

 

 

  • Կիսվել: