կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանի ՊՆ-ի պատվիրակությունը բանակցություններ է վարում Ուզբեկստանում

Ադրբեջանի ՊՆ-ի պատվիրակությունը բանակցություններ է վարում Ուզբեկստանում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ազգային համալսարանի ռեկտոր Հեյդար Փիրիեւի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուզբեկստան։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ՊՆ-ին։

Այցի շրջանակում տեղի են ունեցել հանդիպումներ, այցելություններ ռազմական ուսումնական հաստատություններ։ Ադրբեջանական պատվիրակությունը հանդիպել է նաեւ Կենտրոնական զինվորական օկրուգի զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Օյբեկ Սայիդովի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Ռազմական ակադեմիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Փիրիեւը ներկաներին «երջանկացրել» է Հայաստանի եւ Արցախի դեմ 44-օրյա ագրեսիվ պատերազմին նվիրված ելույթով։

  • Կիսվել: