շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է, որ բնակչության տարհանման նպատակով Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով հումանիտար միջանցքներ կբացվեն

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է, որ բնակչության տարհանման նպատակով Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով հումանիտար միջանցքներ կբացվեն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ բնակչության տարհանման նպատակով Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով հումանիտար միջանցքներ կբացվեն և ընդունման կետեր կստեղծվեն:

Ինչպես տեղեկացրել էինք՝ Ադրբեջանը ռմբակոծում է Լեռնային Ղարաբաղը, այդ թվում՝ Ստեփանակերտը: Քաղաքում հայտարարվել է օդային տագնապ: Հարձակման մասին հայտնում են թե՛ տեղի բնակիչները, թե՛ պաշտոնական Բաքուն: Ադրբեջանի Զինված ուժերի տարածած հաղորդագրությամբ՝ Բաքուն խաղաղ բնակչության հրետակոծությունն անվանում է «հակաահաբեկչական գործողություն», որի նպատակը «Սահմանադրական կարգի վերականգնումն» է համարում և ընդգծում, որ օպերացիայի մասին տեղյակ են պահել ռուս խաղաղապահներին և ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի ղեկավարությանը:

ԼՂ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շփման գծի ամբողջ երկայնքով խախտել է հրադադարը՝ հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։

ԼՂ բնակիչները տարածել են կադրեր, որոնցում լսվում են հրետակոծության և ԱԹՍ-ի աշխատանքի ձայներ, Ստեփանակերտին մոտ բարձունքներում երևում են պայթյուններ:

  • Կիսվել: