հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցության ժամանակ կոչ է արել «կանխել ցանկացած հնարավոր սադրանք»

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցության ժամանակ կոչ է արել «կանխել ցանկացած հնարավոր սադրանք»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում կոնկրետ հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա պահելու եւ «ցանկացած հնարավոր սադրանք կանխելու պատրաստակամության» վերաբերյալ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 

«Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, զորատեսակների հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների, ծառայությունների պետերը, ինչպես նաեւ տեսակապի միջոցով զորամիավորումներ հրամանատարները»,-հաղորդում Է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Խորհրդակցությանը վերլուծվել է ադրբեջանա-հայկական սահմանին եւ Ադրբեջանի տարածքում տիրող իրավիճակը, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը: Քննարկվել են կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որոնք ուղղված են Ադրբեջանի զինված ուժերի համար պրոֆեսիոնալ կադրերի պատրաստմանը: Տրվել են հանձնարարականներ այս ուղղությամբ աշխատանքների ինտենսիվությունը բարձրացնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: