երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ադրբեջանի նախագահն ու Ռուսաստանի նախագահի օգնականը քննարկել են նաև տարածաշրջանային հաղորդակցությունների հարցերը

Ադրբեջանի նախագահն ու Ռուսաստանի նախագահի օգնականը քննարկել են նաև տարածաշրջանային հաղորդակցությունների հարցերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի նախագահի օգնական Իգոր Լևիտինին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման, բեռնափոխադրումների ծավալների ավելացման, Ադրբեջանի տարածքում համապատասխան ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունների, Բաքու-Թբիլիսի-Կարս և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքներով Ադրբեջանի տարածքով փոխադրումներ վերաբերյալ։

Քննարկվել են Ռուսաստանի կողմից «Զանգեզուրի միջանցքի ներուժն» (չակերտները Tert.am-ի) ապագայում օգտագործելու հնարավորությունների ուսումնասիրման հետ կապված հարցեր։

 

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանում ժամանակակից նավաշինական արդյունաբերության հնարավորությունների օգտագործման վերաբերյալ։

Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունները «հաջողությամբ զարգանում են» տարբեր ոլորտներում։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային ու հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով հանձնաժողովի համանախագահ է։

  • Կիսվել: