հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ադրբեջանի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է Նովրուզի տոնակատարությունը

Ադրբեջանի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է Նովրուզի տոնակատարությունը

Ադրբեջանի կառավարությունը չեղարկել Է մարտի երրորդ տասնօրյակին Բաքվում եւ մյուս տարածաշրջաններում Նովրուզի տոնին նվիրված հանդիսությունները:

Այդ մասին հայտնել Է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը: Շտաբը որոշել է զանգվածային միջոցառումները հետաձգել այլ ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կոնսուլտացիաներից հետո:

Նովրուզն Ադրբեջանում նշվում է մարտի 20-ին: Այդ կապակցությամբ մարտի 20-ից մինչեւ 27-ը երկրում կլինեն ոչ աշխատանքային օրեր:

Ավելի վաղ օպերատիվ շտաբը հայտնել է, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 11-ի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: