շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի իշխանությունները Նախիջեւանը նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»

Ադրբեջանի իշխանությունները Նախիջեւանը նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»

Ադրբեջանի իշխանություններն Նախիջեւանը ինտենսիվ նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ԱՀ նախագահը հաստատել է ՆԻՀ-ի 2023-2027 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման պետական ​​ծրագիրը, որում նշվում է, որ «Զանգեզուրի միջանցքի բացումը անհրաժեշտ է դարձնում  ՆԻՀ-ի երկաթուղային ենթակառուցվածքը արդիականացումը»:  

Փաստաթղթում նշվում է, որ հենց այդ պատճառով երկաթուղային ենթակառուցվածքը կվերակառուցվի, կապահովվի փոխադրումների անվտանգ եւ արագ ծառայություն։

ՆԻՀ-ի ողջ տարածքի համար կստեղծվի հատուկ մաքսային ռեժիմ (գոտի)՝ մաքսային արտոնություններով (բացառությամբ Ադրբեջանում արտադրված ապրանքների, որոնք ներառված են ցանկում)։ Փաստաթղթի համաձայն՝ Մաքսային պետական ​​կոմիտեն նախարարների կաբինետի, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունների հետ միասին պետք է ապահովի 2023-2027 թվականներին հատուկ մաքսային ռեժիմի (գոտի) մեկնարկը։

  • Կիսվել: