հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կայցելի Իսրայել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կայցելի Իսրայել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կայցելի Իսրայել՝ մասնակցելու Ադրբեջանի դեսպանության բացմանը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով իսրայելական մամուլին, տեղեկացրել են, որ այցը կկայանա մարտի 29-ին։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իսրայելում նորանշանակ դեսպան Մուխթար Մամեդովը հավատարմագրերի պատճենը հանձնել էր Իսրայել պետության արտաքին գործերի նախարարութան արձանագրությունների բաժնի պետ Գիլա Հասկելին։

  • Կիսվել: