շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բաքվում Իրանի դեսպանատանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բաքվում Իրանի դեսպանատանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բաքվում Իրանի դեսպանատանը՝ այդ երկրում Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլիի գտնվելու իրավիճակի պարզաբանման նպատակով։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ հաջիզադեն ասել է, որ ՛՛տեղեկություն է տարածվել, թե Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, Գերմանիայի Յենի համալսարանի ուսանող, 1997 թվականին ծնված Ֆարիդ Գաբիլ օղլու Սաֆարլին փետրվարի 20-ին այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, սակայն մարտի 4-ից նրա մասին ոչինչ հայտնի չէ։ Այս հարցի վերաբերյալ դիմում է ստացվել ԱԳՆ 2023 թվականի մարտի 9-ին՛՛։

Այս տեղեկությունը ճշտելու նպատակով Ադրբեջանի ԱԳՆ-ն Բաքվում Իրանի դեսպանատնից, Հաջիզադեի խոսքով, պատասխան է ակնկալում։ Նա նաև ասել է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումից հետո Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության այցելել Իրան:

  • Կիսվել: