ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է առանց նախապայմանների սահմանների սահմանազատման պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է առանց նախապայմանների սահմանների սահմանազատման պատրաստակամության մասին

 Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել սահմանների սահմանազատման հարցով ՝ առանց որևէ նախապայմանի և միջազգային փորձի հիման վրա։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
 
Բայրամովը խոստովանել է, որ Երևանն իր առաջարկներն է ներկայացրել այդ հարցի վերաբերյալ, սակայն դրանցում նրա խոսքով, որոշակի նախապայմաններ կան․
 

«Կարճ ժամանակահատվածում ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ հակառակ կողմին է հասցրել իր դիրքորոշումը։ Մենք բաց ենք այս գործընթացն սկսելու համար ՝ առանց որևէ նախապայմանների»։

Բայրամովի խոսքով ՝ միջազգային հարաբերություններում սահմանների որոշման բավական կայացած փորձ կա։
 
«Կարծում ենք, որ այս գործընթացն սկսելու համար նոր «գյուտերի» և «կրեատիվ մոտեցումների» կարիք չկա։ Միջազգային սահմանները պետք է ճանաչվեն, սահմանազատման հանձնաժողովը պետք է սկսի աշխատանքը», - նշել է նա։

  • Կիսվել: