հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Արցախի հանրային խորհրդի անդամները նոյեմբերի 9–ին կայցելեն «Եռաբլուր». նամակներ կհանձնվեն նաեւ Կառավարությանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը

Արցախի հանրային խորհրդի անդամները նոյեմբերի 9–ին կայցելեն «Եռաբլուր». նամակներ կհանձնվեն նաեւ Կառավարությանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը

Նոյեմբերի 9-ին, Ժամը 10.00-ին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման 6-րդ տարելիցի կապակցությամբ, Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը։

«Նույն օրը պաշտոնական նամակներ կհանձնվեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման կողմերից երկուսին՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Նամակների հիմնական ուղերձը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած, սակայն մինչ օրս չկատարված պարտավորությունների, ինչպես նաև արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքի հարցի ապահովումն է։

Սիրելի՛ հայրենակիցներ, Հրավիրում ենք բոլորիդ միանալու մեզ՝ միասին հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների հիշատակին և բարձրաձայնելու մեր իրավունքների պաշտպանության կարևորագույն հարցերը»,- ասված է հրապարակման մեջ։

  • Կիսվել: