Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ
2021 թվականի նոյեմբերի 24-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ․ տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հումանիտար և մշակութային ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության հարցերի շուրջ։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։


