շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանցի ընդդիմադիրները հացադուլ են սկսել՝ հաջակցություն ընդդիմադիր գործչի

Ադրբեջանցի ընդդիմադիրները հացադուլ են սկսել՝ հաջակցություն ընդդիմադիր գործչի

Ադրբեջանական ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» և «Մուսավաթ» կուսակցությունների անդամները միացել են ձերբակալված քաղաքական գործիչ Թոֆիգ Յագուբլուի հացադուլին։

Meydan.tv գործակալության փոխանցմամբ՝ նրանք պահանջում են կատարել առողջական պատճառներով բուժհաստատությունում գտնվող Յագուբլուի պահանջները։

Ավելի վաղ infoteka24 հարթակը հայտնել էր, որ նրա հարազատներին, մասնավորապես՝ դստերը՝ Նիգարին, թույլ չեն տվել այցելել Յագուբլին։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի և «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոֆիգ Յագուբլուն ձերբակալվել է դեկտեմբերի 23-ին Բաքվի կենտրոնում հասարակական ակտիվիստ Բախտիյար Հաջիևի ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ:

Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանի որոշմամբ նա վարչական կալանքի է ենթարկվել 30 օրով։

Դատարանը Յագուբլուին մեղավոր է ճանաչել «մանր խուլիգանության» և «ոստիկանությանը չենթարկվելու» մեջ։

  • Կիսվել: