շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Ադրբեջանցի սերժանտը կրակ է բացել իր ծառայակիցների վրա. կան զոհեր

Ադրբեջանցի սերժանտը կրակ է բացել իր ծառայակիցների վրա. կան զոհեր

Ադրբեջանցի սերժանտ Էլհան Ավազլին ծառայողական զենքից կրակ է բացել ծառայակիցների վրա, տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը։

Կրակոցների հետևանքով մահացել են ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայիլովը և կրտսեր սերժանտներ Ամիլ Ջալիլզադեն ու Ռաֆայել Իբրահիմովը, իսկ Ավազլին փախուստի է դիմել։ Նշվում է, որ կրակ բացելու պատճառն անհատ է:

Դեպքը տեղի է ունեցել այսօր «Գուբադլի» հատուկ սահմանապահ ստորաբաժանման ծառայության գոտում:

Ինչպես նշվում է՝ կրակ բացելու պատճառն առայժմ անհայտ է:

 

  • Կիսվել: