շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Աբրամովիչը Զելենսկիից ձեռագիր գրություն է փոխանցել Պուտինին. Daily Mail

Աբրամովիչը Զելենսկիից ձեռագիր գրություն է փոխանցել Պուտինին. Daily Mail

Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը, որը հաշտատարի դեր է ստանձնել ռուս-ուկրաինական հարաբերություններում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից ձեռագիր գրություն է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, այդ գրության մեջ եղել են խաղաղության հաստատման համար ուկրաինական կողմի պայմանները: Ըստ բրիտանական պարբերականի՝ Պուտինը «կատաղել է ստանալով այդ գրությունը»: 

Նշվում է, որ Աբրամովիչը հանդիպել է Պուտինին ու փոխանցել գրությունը, որից հետո,  Times-ի տեղեկություններով, ՌԴ նախագահն ասել է.«Ասա նրան, որ ես կջարդեմ նրանց»:

Դրանից հետո, ըստ հրապարակման, Աբրամովիչը վերադարձել է Ստամբուլ ու կապ հաստատել ուկրաինացի քաղաքական գործիչ Ռուստեմ Ումերովի հետ, որը հանդես է գանիս որպես բանակցող:
Նրանց հանդիպումը կազմակերպել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ Ստամբուլի հինգաստղանի հյուրանոցներից մեկում:

  • Կիսվել: