ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Աբխազիայում բողոքի ցույցեր են կազմակերպվել՝ ընդդեմ  ռուսներին պետական գույքի վաճառքի

Աբխազիայում բողոքի ցույցեր են կազմակերպվել՝ ընդդեմ ռուսներին պետական գույքի վաճառքի

Աբխազիայում բողոքի ցույցեր են կազմակերպվել ռուսներին պետական գույքը վաճառելու դեմ, հայտնում են տեղական լրատվամիջոցները, փոխանցում է VOA-ն:

Նշվում է, որ  նոյեմբերի 21-ին մոտ 1000 մարդ շրջափակել է Նոր Աֆոնում գտնվող այն տարածքը, որտեղ գտնվում են պետական ամառանոցները, այդ թվում՝ 1947 թվականին Ստալինի համար կառուցված ամառանոցը, և որպես բողոքի նշան՝ քանդել են տարածքի շուրջ պարիսպը։

Արդյունքում տարածքը հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների կողմից անցել է ուժեղացված անվտանգության ներքո:

Պետական ամառանոցների աբխազական վարչակազմից մեկնաբանել են սա՝ նշելով. ՛՛Նոր Աֆոնի պետական ամառանոցի վաճառք կամ փոխանցում Աբխազիայի ղեկավարությունը չի ծրագրել և չի ծրագրում։ Տեղեկությունները, որոնք դրդել են քաղաքացիներին իրականացնել այս գործողությունը, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը՛՛:

Ըստ գերատեսչության ղեկավար Բեսլան Կվիցինիայի՝ ցուցարարներին ՛՛գրգռել են իրականությանը չհամապատասխանող լուրերը՛՛ և մեղադրել ՛՛այդ հորինվածքի հեղինակներին սադրիչ քաղաքական գործողություն իրականացնելու մեջ՛՛։

  • Կիսվել: