կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Աբխազիայի նախագահը հերքում է՝ հրաժարական չի ներկայացրել

Աբխազիայի նախագահը հերքում է՝ հրաժարական չի ներկայացրել

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հերքել է լուրերը, թե հրաժարական է ներկայացրել Սուխումում տեղի բողոքի ցույցերի ֆոնին:

՛՛Կխնդրեի սադրանքներին չտրվել։ Ես այստեղ եմ՝ Աբխազիայում, և կշարունակենք աշխատել։ Մենք ջանքեր կգործադրենք այդ իրադարձությունների հետեւանքների վերացման ուղղությամբ՛՛,- ասել է Բժանիան։

Հիշեցնենք, որ տեղական լրատվամիջոցները տարածում էին նախագահի հրաժարականի լուրը։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: