ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աբդոլլահիանը Բայրամովին կոչ է արել թույլ չտալ, որ դեսպանատան հետ կապված միջադեպը բացասաբար անդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա

Աբդոլլահիանը Բայրամովին կոչ է արել թույլ չտալ, որ դեսպանատան հետ կապված միջադեպը բացասաբար անդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Աբդոլլահիանն ասել է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն իրագործել են երկու երկրի թշնամիները: Նա կոչ է արել թույլ չտալ, որ միջադեպը բացասաբար անդրադառնա իրենց պետությունների հարաբերությունների վրա:

Իրանի արտգործնախարարը նաև առաջարկել է Ադրբեջանի անվտանգության ծառայությունների համագործակցությունը հարձակումը հետաքննելու հարցում։ Ըստ Իրանի ԱԳՆ-ի՝ Բայրամովը ողջունել է այդ գաղափարը։

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ցավակցություն և ափսոսանք է հայտնել Բաքվին տեղի ունեցածի կապակցությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թեհրանում հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա:

 

 

  • Կիսվել: