ԱԱ-2022․ Մարոկկոն հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Կատարում շարունակվում է աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպումները։
«Էլ Թումամի» մարզադաշտում այսօր հանդիպեցին Մարոկկոն և Պորտուգալիան։ Հանդիպման առաջին խաղակեսի 42-րդ րոպեին Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստ Յախյա Ատտիյատը բացեց խաղի հաշիվը։ 52-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն դուրս եկավ խաղադաշտ։ Հանդիպումն ավարտվեց 1։0 հաշվով՝ հօգուտ Մարոկկոյի հավաքականը։
Հիշեցնենք, որ այս աշխարհի առաջնությունը Կրիշտիանու Ռոնալդուի համար վերջինն է իր կարիերայի ընթացքում։
Մարոկկոն կիսաեզրափակիչում կհանդիպի Անգլիա-Ֆրանսիա զույգի հաղթողի հետ։



