շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԱ-2022․ Արգենտինան հաղթեց Ավստրալիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

ԱԱ-2022․ Արգենտինան հաղթեց Ավստրալիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Արգենտինայի հավաքականը դարձավ ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի երկրորդ մասնակիցը՝ 2-1 հաշվով հաղթելով Ավստրալիայի ընտրանուն։

 

Լիոնել Մեսսին այսօր անցկացրեց իր կարիերայի 1000-րդ հանդիպումը։ Ավագի թևկապով 35-ամյա հարձակվողը Արգենտինայի հավաքականին դուրս բերեց ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի Ավստրալիայի դեմ խաղին։

 

Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսում բացել է հենց Մեսսին, ում համար սա նաև առաջին գոլն է ԱԱ-ների փլեյ-օֆֆ փուլում։ Նա նաև հավասարվեց այս առաջնության ռմբարկուներին՝ խփելով իր երրորդ գոլը մրցաշարում։

 

Երկրորդ խաղակեսում արգենտինացիները կրկնապատկեցին իրենց առավելությունը․ աչքի ընկավ Ալվարեսը։

Բայց ավստրալացիները չէին պատրաստվում հեշտ հաղթանակ պարգևել մրցակցին և 77-րդ րոպեին կրճատում են հաշվի տարբերությունը․ գոլն իր հաշվին գրանցում է Գուդվինը։ Սակայն ավելին անել Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստներին չհաջողվեց, դեռ ավելին, արգենտինացիները խաղավերջում մոտ էին իրենց առավելությունը մեծացնելուն։ Մրցավարի վերջին սուլիչից հետո լուսատախտակին 2-1 հաշիվն էր և Արգենտինան դուրս է գալիս քառորդ եզրափակիչ։

Այսօր կայացած ևս մեկ խաղում Նիդերլանդների հավաքականը 3-1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի ընտրանուն և քառորդ եզրափակչում կհանդիպեն հենց վան Գալի և Սկալոնիի թիմերը։

  • Կիսվել: