երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«6000 պաղեստինցի երեխաներին սպանողներն աստվածային վրեժի կենթարկվեն»․ Ռայիսի

«6000 պաղեստինցի երեխաներին սպանողներն աստվածային վրեժի կենթարկվեն»․ Ռայիսի

Մեր աջակցությունը Գազային և Պաղեստինին հիմնված է սահմանադրության վրա, որը սահմանում է ճնշվածներին պաշտպանելու պարտականություն՝ որպես իսլամական պետության կարևոր խնդիր, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

«Ճնշվածներին աջակցությունն Իսլամական Հանրապետության սահմանադրության արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկն է։ Աշխարհի քաղաքական զարգացումները և իրավիճակները, ինչպես նաև տարածաշրջանում որոշ միտումները չեն փոխի մեր արտաքին քաղաքականության այս հիմնարար սկզբունքը»,- հավելել է նա։

Ռայիսիի խոսքով՝ «Ռասիստական ​​սիոնիստական ​​ռեժիմի ռասայական խտրականությունը, սպանություններն ու ջարդերը, անարդարությունն ու ճնշումը, պաղեստինյան ժողովրդի տառապանքն ակնհայտ են բոլորի համար, և զանգվածային հավաքները, որոնք անցկացվում են ամբողջ աշխարհում, տեղի է ունենում հենց այս պատճառով»։ 

«Մենք կասկած չունենք, որ անարդարացիորեն սպանված 6 հազար երեխաների սպանության համար աստվածային հատուցման պահը կգա և վերջ կդնի անարդար ու կեղծ սիոնիստական ​​ռեժիմին»,- եզրափակել է նա։

  • Կիսվել: