Սեուտա հասնելու փորձի ժամանակ զոհված միգրանտների թիվը հասել է 24-ի․ EFE
Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաք հասնելու փորձի ժամանակ առնվազն 24 միգրանտ է խեղդվել: Այս մասին հայտնել է EFE գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի է եղել 19 զոհի մասին:
Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հազարավոր միգրանտների հաջողվել է Սեուտա ներթափանցել ծովային ճանապարհով կամ ցամաքով՝ շրջանցելով Մարոկկոյի հետ սահմանը բաժանող պատնեշը։ Cadena SER ռադիոկայանի հավաստմամբ՝ միայն վերջին մեկ օրում քաղաք է ներխուժել ռեկորդային՝ շուրջ 49 հազար անօրինական միգրանտ։
Միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իսպանիայի իշխանությունները որոշել են բանակային ուժեր ներգրավել՝ բնակավայրում անվտանգությունն ապահովելու համար: Հուլիսի 31-ին քաղաք է այցելելու Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը և ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան։



