ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Արժանի էինք անցնել հաջորդ փուլ․ «Նոայի» գլխավոր մարզիչ

Արժանի էինք անցնել հաջորդ փուլ․ «Նոայի» գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ, խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է մոլդովական «Զիմբրուի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Շատ լավ էինք նախապատրաստվել պատասխան հանդիպմանը: Արժանի էինք անցնել հաջորդ փուլ: Գիտեինք, որ մրցակիցը կենտրոնացած է լինելու հակագրոհների վրա, և մենք կարողացանք այդ դրվագների 95 տոկոսը չեզոքացնել: Այսօր նաև շատ ավելի լավ էինք հետ եկած գնդակներին տիրելու ժամանակ, քան առաջին խաղում:

Երբ ամփոփում ենք ամեն բան, կարող ենք ասել, որ արժանի էինք հաջորդ փուլ անցնել: Ունեինք շատ հնարավորություններ հաշվի տարբերությունն ավելի մեծ դարձնելու համար: Ամենակարևոր փաստն այն է, որ մենք անցանք հաջորդ փուլ և վաղվանից սկսված կենտրոնանալու ենք առաջիկա խաղի վրա»,- ասել է Սանդրո Պերկովիչը:

  • Կիսվել: