երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
60-ը 60-ի դիմաց. Կիևն ու Մոսկվան ռազմագերիների փոխանակում են իրականացրել

60-ը 60-ի դիմաց. Կիևն ու Մոսկվան ռազմագերիների փոխանակում են իրականացրել

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՛՛կիևյան ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից՛՛ վերադարձվել է 60 ռուս զինծառայող, որոնց ՛՛գերության մեջ մահացու վտանգ էր սպառնում՛՛։

Իր հերթին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ փոխանակման արդյունքում հայրենիք է վերադարձել 60 ուկրաինացի զինվորական՝ 58 տղամարդ և երկու կին։ Նրանց մեծ մասը, Երմակի խոսքով, Մարիուպոլի ՛՛Ազովստալ՛՛ գործարանի պաշտպաններն են, որոնք պահվել են Դոնեցկի հանրապետության Ելենովսկայա բանտում։

 

  • Կիսվել: