4 զոհ, 57 վիրավոր. Իրաքում իրանցի ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել
Իրաքում իրանցի ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 4 զոհ, 57 վիրավոր։
Ըստ իրանական աղբյուրների՝ վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավտոբուսը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին:
Դեպքի վայր է ուղարկվել 10 բժշկական խումբ՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


