շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
4․8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում

4․8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում

Թուրքիայի Հաթայի նահանգի Քըրըքհան շրջանում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել շրջանում 4․8 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Դեպքի վայրում կատարվում են առաջին արձագանքման անհրաժեշտ աշխատանքները։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջան իր Twitter-ում գրառում է արել՝ նշելով, որ մարդկային կորուստներ և նյութական լուրջ վնասներ չեն եղել։

Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով 5 տուն վնասվել է։ Բնակիչներին տեղափոխել են այլ վայր ժամանակավոր կացության համար։

Երկրաշարժը զգացվել է նաև Գազիանթեփ (Այնթափ), Քահրամանմարաշ (Մարաշ) և Օսմանիե բնակավայրերում։

  • Կիսվել: