27 երկրներից ժամանած հյուրերը մասնակցել են Խամենեիի հուղարկավորությանը Մաշհադում
27 երկրներից ժամանած հյուրերը եկել են Մաշհադ քաղաք՝ մասնակցելու Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը, հայտնում է իրանական SNN հեռուստաալիքը։
«Ավելի քան 4700 օտարերկրյա հյուրեր աշխարհի 27 երկրներից ժամանել են սրբազան Մաշհադ՝ մասնակցելու հրաժեշտի արարողությանը», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ միջոցառումը հավաքել էր բազմաթիվ մարդկանց․ նրանց թվում էին պաշտոնյաներ, հայտնի ազգային և ռազմական գործիչներ, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած հյուրեր։



