կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
25 երկրների ԱԳ նախարարներ Իսրայելին կոչ են արել դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում և թույլատրել այնտեղ մարդասիրական օգնության մատակարարումը

25 երկրների ԱԳ նախարարներ Իսրայելին կոչ են արել դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում և թույլատրել այնտեղ մարդասիրական օգնության մատակարարումը

25 երկրների արտգործնախարարներ և Եվրոպական Միության հավասարության, պատրաստվածության և ճգնաժամերի կառավարման հարցերով հանձնակատար Հաջա Լահբիբը Իսրայելին կոչ ենարել դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում և թույլատրել այնտեղ մարդասիրական օգնության մատակարարումը։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ տարածած համատեղ հայտարարության մեջ:

«Մենք՝ ներքոստորագրյալներս, միավորվում ենք պարզ և հրատապ կոչով. պատերազմը Գազայում պետք է անհապաղ դադարեցվի: Իսրայելի կառավարության մարդասիրական օգնություն տրամադրելու մոդելը վտանգավոր է, սնուցում է անկայունությունը և Գազայի բնակիչներին զրկում մարդկային արժանապատվությունից:

Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում անհապաղ վերացնել մարդասիրական օգնության մատակարարման սահմանափակումները և անհապաղ ՄԱԿ-ին և մարդասիրական ոչ կառավարական կազմակերպություններին թույլատրել անվտանգ և արդյունավետ կերպով կատարել իրենց կյանքեր փրկող աշխատանքը»,-ասված է հայտարարության մեջ:

Փաստաթուղթը ստորագրել են Ավստրալիայի, Ավստրիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Կանադայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Էստոնիայի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ԵՄ վերոնշյալ հանձնակատարը։

  • Կիսվել: