շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2030 թվականը չի դիտարկվում որպես ԵՄ ընդլայնման ճշգրիտ ամսաթիվ. Բորել

2030 թվականը չի դիտարկվում որպես ԵՄ ընդլայնման ճշգրիտ ամսաթիվ. Բորել

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ ընդլայնման համար ընտրված 2030 թվականը, որի մասին նախկինում հայտարարել էր Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, համարվում է միայն որպես ուղեցույց, այլ ոչ թե ստույգ ժամկետ։

«Դա քաղաքական ուղենիշ է։ Ամսաթիվ նշանակելու նպատակն է մոբիլիզացնել քաղաքական էներգիան շարժում սկսելու համար ... Բայց դա չի նշանակում ճշգրիտ ժամկետներ», - ասել է նա Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մեկնարկից առաջ:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն չափազանց շատ ժամանակ է ծախսել ընդլայնման գործընթացի վրա։ Նա նաև հավելել է, որ Ուկրաինան, որը դարձել է վերջինը ԵՄ անդամության թեկնածուների շարքում, «այդ հերթն առաջ է մղում»։
«Այժմ գործընթացն արագ է լինելու»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

  • Կիսվել: