ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2024-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում կարող է հաղթել Իլոն Մասկը. Մեդվեդև

2024-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում կարող է հաղթել Իլոն Մասկը. Մեդվեդև

ԱՄՆ նախագահական ընտրություններում, որոնք կայանալու են 2024-ին, կարող է հաղթել մեծ հեղինակություն ունեցող անձը, ինչպիսին ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկն է: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «Գիտելիք» մարաթոնի շրջանակում ելույթի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը, այս պահին շատերն են խոսում այն մասին, որ Իլոն Մասկը կարող է դառնալ «նոր ԱՄՆ-ի նոր դեմքը»։

Նրա կարծիքով՝ նախագահական ընտրությունների ժամանակ կարող է հաղթել նախկին ղեկավար Դոնալդ Թրամփից կամ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենից ավելի մեծ հեղինակություն ունեցող մեկը, օրինակ՝ «նույն լեգենդար Իլոն Մասկը»։

Մեդվեդևը կարծում է, որ Մասկի հաղթանակն ընտրություններում հետաքրքիր զարգացում կլիներ։ 

  • Կիսվել: