երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
2023-ի 10 ամսում բեռնատարների տարանցումից Վրաստանը ստացել է 151,7 մլն լարիի եկամուտ

2023-ի 10 ամսում բեռնատարների տարանցումից Վրաստանը ստացել է 151,7 մլն լարիի եկամուտ

2023 թվականի 10 ամսում (հունվար-հոկտեմբեր) բեռնատարների տարանցումից Վրաստանը ստացել է 151,7 մլն լարիի եկամուտ, գրել է bm.ge լրատվականը, փոխանցում է aliq.ge-ն:

Ըստ տեղեկության՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանի միջանցքով անցել է 433 հազար 430 տարանցիկ բեռնատար: Այդ տվյալներով՝ միայն հոկտեմբեր ամսին ճանապարհօգտագործման վճար է տվել 49 հազար 280 բեռնատար, իսկ բյուջե մուտքագրված գումարը կազմել է 17,2 մլն լարի։

Ճանապարհօգտագործման վճարը` ըստ ամիսների.

հունվար՝ 12 մլն 041 հազար 350 լարի՝ 34 հազար 404 տարանցիկ բեռնատար,
փետրվար՝ 11 մլն 970 հազար 002 լարի՝ 34 հազար 200 տարանցիկ բեռնատար,
մարտ՝ 15 մլն 549 հազար 710 լարի՝ 44 հազար 428 տարանցիկ բեռնատար,
ապրիլ՝ 13 մլն 834 հազար 954 լարի՝ 39 հազար 528 տարանցիկ բեռնատար,
մայիս՝ 16 մլն 861 հազար 665 լարի՝ 48 հազար 176 տարանցիկ բեռնատար,
հունիս՝ 16 մլն 455 հազար 903 լարի՝ 47 հազար 017 տարանցիկ բեռնատար,
հուլիս՝ 15 մլն 202 հազար 578 լարի՝ 43 հազար 436 տարանցիկ բեռնատար,
օգոստոս՝ 16 մլն 433 հազար 413 լարի՝ 46 հազար 952 տարանցիկ բեռնատար,
սեպտեմբեր՝ 16 մլն 102 հազար 752 լարի՝ 46 հազար 007 տարանցիկ բեռնատար,
հոկտեմբեր՝ 17 մլն 248 հազար 224 լարի՝ 49 հազար 280 տարանցիկ բեռնատար:
Ի դեպ, Վրաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր բեռնատար մինչև 2022 թվականի հունիսի 20-ը վճարել է 200 լարի, որը հունիսի 20-ից դարձել է 350 լարի։

 

  • Կիսվել: