ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
2022-ին Ղազախստանում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժությունները

2022-ին Ղազախստանում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժությունները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորքերի՝ 2021 թվականին մեկնարկած զորավարժությունները մեծամասամբ անցկացվելու են Տաջիկստանում, իսկ 2022 թվականին դրանք տեղի կունենան Ղազախստանում, տեղեկացնում է EADaily-ն:

Նշվում է, որ հաջորդ տարի նախատեսված զորավարժությունների իրականացումը քննարկել են ՀԱՊԿ Ստանիսլավ Զասը և Ղազախստանի պաշտպանության նախարար Նուրլան Երմեկբաևը:

Հաղորդագրության մեջ, մաասնավորապես, ասվում է. ՛՛Գեներալ-լեյտենանտ Նուրլան Երմեկբաևը և Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ 2021-2022 թթ. զորավարժությունների օրակարգը: 2022 թվականին նախատեսվում են «Փոխգործակցություն», «Որոնում», «Էշելոն» խորագրով ուսումնավարժանքներ անել Ղազախստանում՛՛:

Ինչպես հաղորդվում է՝ Երմեկբաևը կարծիք է հայտնել, որ ՀԱՊԿ մասնակից պետությունները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, պետք է շարունակեն աշխատել օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ձևավորման ուղղությամբ:

 

  • Կիսվել: