ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
20-ամյա իրանցին դարձել է աշխարհի ամենացածրահասակ մարդը եւ հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում

20-ամյա իրանցին դարձել է աշխարհի ամենացածրահասակ մարդը եւ հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում

20-ամյա իրանցին դարձել է աշխարհի ամենացածրահասակ մարդը եւ հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Տղամարդու հասակը 64 սանտիմետր է։ 

Ռեկորդի հեղինակ է դարձել Աֆշին Էսմայիլ Գադերզադեն։ Նրա ծնողների խոսքով՝ երբ իրենց որդին ծնվել է, կշռել է 600 գրամ։ Չնայած բժիշկների անբարենպաստ կանխատեսումներին՝ երեխային հաջողվել է ողջ մնալ։ Ինքը՝ տղամարդը, բարդույթավորված չէ՝ արտաքինի հետ կապված։

«Ես գիտեմ, թե ով է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը։ Ես կարող էի տեղավորվել նրա ափի մեջ»,-կատակել է Գադերզադեն։

Նա բողոքում է, որ իր ֆիզիկական առանձնահատկությունները դժվարացնում են աշխատանք գտնելը, բայց հույս ունի, որ ձեռք բերված համբավը կօգնի իրեն ֆինանսապես աջակցել իր ընտանիքին:

«Ես երազում եմ օգնել ծնողներիս։ Այս համաշխարհային ճանաչումը կարող է օգնել ինձ իրականացնել իմ երազանքը»,-մեկնաբանել է նա։ 

  • Կիսվել: