կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
20 ամիս դադարից հետո Իսրայելը վերսկսել է ցամաքային և օդային գործողությունները Գազայի կենտրոնում

20 ամիս դադարից հետո Իսրայելը վերսկսել է ցամաքային և օդային գործողությունները Գազայի կենտրոնում

Իսրայելական ուժերը ցամաքային և օդային գործողություններ են սկսել Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Դեիր էլ-Բալահ քաղաքում, որտեղ ավելի քան 20 ամիս մարտեր չեն եղել։ Այդ տարածքում ներկայումս բնակվում են հազարավոր փախստականներ՝ հարավային Գազայի Ռաֆահից և Խան Յունիսից։

ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (OCHA) խստորեն քննադատել է Իսրայելի կոչը՝ ուղղված Գազայի բնակիչներին և ներքին տեղահանված անձանց լքել Դեիր ալ-Բալահ քաղաքն ու շարժվել դեպի հարավ՝ փակ ափամերձ գոտու երկայնքով։

Գրասենյակի նախնական գնահատականներով՝ «հրամանագրի» հրապարակման պահին տարածքում եղել է 50-80 հազար մարդ, որոնցից շատերը տեղավորվել են վրանային ճամբարներում։ վերջին մի քանի ժամվա ընթացքում առնվազն 1000 ընտանիք արդեն ստիպված է եղել փախչել մարտական գործողությունների գոտուց։

OCHA-ի աշխատակիցները, որոնք մնում են Դեիր էլ-Բալահում, հայտնել են, որ մարտական գոտին ներառում է, մասնավորապես, մարդասիրական օգնության մի քանի պահեստ, չորս կլինիկա, ջրամբար և կեղտաջրերի պոմպակայան։ «Այս ենթակառուցվածքին հասցված ցանկացած վնաս կարող է կյանքին սպառնացող հետևանքներ ունենալ»,-նշել են նրանք:

 

  • Կիսվել: