կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
100 հազար տոննա նավթ տեղափոխող ռուսական լցանավը ժամանել է Կուբա

100 հազար տոննա նավթ տեղափոխող ռուսական լցանավը ժամանել է Կուբա

100 000 տոննա նավթ հումանիտար բեռ տեղափոխող ռուսական «Անատոլի Կոլոդկին» լցանավը ժամանել է Կուբա: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը։

«Նավը ներկայում բեռնաթափման է սպասում Մատանսաս նավահանգստում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կուբան ԱՄՆ-ի կողմից նավթային շրջափակման պատճառով հայտնվել է էներգետիկ ճգնաժամի առջև։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ չի առարկում Կուբային նավթի հումանիտար մատակարարմանը, այդ թվում՝ Ռուսաստանից։

 

  • Կիսվել: