10 զոհ, 33 անհետ կորած. Չինաստանում ջրհեղեղ է տեղի ունեցել
Չինաստանի Գանսու նահանգում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով առնվազն 10 մարդ զոհվել է, 33-ը՝ անհետ կորել: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ ջրհեղեղ տեղի է ունեցել նահանգի մայրաքաղաք Լանչժոուի հարավում։ Երկարատև անձրևներից հետո մոտակա լեռներից ջրի հսկայական զանգվածներ են իջել։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրամայել է ձեռնարկել բոլոր ջանքերը՝ անհետ կորած անձանց որոնելու և փրկելու, վտանգի տակ գտնվող քաղաքացիներին տարհանելու, զոհերի թիվը նվազագույնի հասցնելու և տարածաշրջանում կապի ու տրանսպորտի արագ վերականգնման համար։
Քաղաքում սկսվել է որոնողական-փրկարարական գործողություն։


