ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
ԶՊՄԿ-ն օրեր առաջ 33 միլիարդ 249 միլիոն դրամ է վճարել պետական բյուջե․ Փաշինյան

ԶՊՄԿ-ն օրեր առաջ 33 միլիարդ 249 միլիոն դրամ է վճարել պետական բյուջե․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է #հատիկառհատիկ հեշթեգով ներկայացնել է ԶՊՄԿ-ի պետական բյուջե վճարած միջոցները։
 
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը օրեր առաջ 33 միլիարդ 249 միլիոն դրամ է վճարել պետական բյուջե, որպես Կառավարության, ասել է թե՝ ժողովրդի շահաբաժին։
Ուշադրություն դարձրեք, սա՝ գումարած վճարված հարկերին, որպես բաժին շահույթից, որովհետեւ 2021 թվականից Կառավարությունը բաժնետեր է ԶՊՄԿ-ում, ինչպես խոստացել էի»,- գրել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: