երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Wildberries-ը կսահմանափակի չկատարված պատվերների համար վաճառողների նկատմամբ կիրառվող տուգանքի չափը

Wildberries-ը կսահմանափակի չկատարված պատվերների համար վաճառողների նկատմամբ կիրառվող տուգանքի չափը

Ռուսական խոշորագույն առցանց առևտրային հարթակ Wildberries-ն սկսել է նոր միջոցներ ձեռնարկել խարդախների դեմ պայքարելու համար։ Ընկերությունը որոշել է, որ այսուհետ 100,000 ռուբլի կկազմի առավելագույն տուգանքը, որը կիրառվում է վաճառողի նկատմամբ՝ չկատարելու համար այն ապրանքների պատվերները, որոնք արվել են երրորդ անձանց կողմից վաճառողի անձնական օգտահաշիվ չարտոնված մուտք կատարելու ժամանակահատվածում։

Wildberries-ի տեղեկատվական անվտանգության ծառայությունն ավելի վաղ զգուշացրել էր խաբեբաների ակտիվացման և հարձակվողների կողմից վաճառողների անձնական օգտահաշիվներ մուտք գործելու փորձերի մասին: Ինչպես խոստանում է ընկերությունը, հարձակվողների գործողություններն արագորեն չեզոքացվում են, և յուրաքանչյուր իրավիճակի համար առանձին ներքին հետաքննություն է անցկացվում։

Հիմա փաստացի Wildberries-ը փոփոխություններ է մտցնում վաճառողների հետ աշխատելու պայմաններում և այսուհետ, չարտոնված մուտքի ժամանակահատվածում կատարված պատվերների չկատարման համար տուգանքի չափը չի գերազանցի 100,000 ռուբլին:

«Այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն շուտով։ Այնուամենայնիվ, արդեն հիմա, անհատական ​​հիմունքներով, Wildberries-ը կկիրառի նոր կանոններ՝ պահումները նվազագույնի հասցնելու համար։ Ընդհուպ մինչև՝ ամբողջական վերահաշվարկ անցած ժամանակաշրջանների համար, եթե իրավիճակի ներքին հետաքննության արդյունքները հաստատեն երրորդ անձանց կողմից վաճառողի անձնական հաշիվ չարտոնված մուտքի փաստը»,- պարզաբանել են ընկերության մամուլի ծառայությունից։

  • Կիսվել: