ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վրաստանի և Հայաստանի սահմանին իրականացվող բեռնափոխադրումների իրականացման ժամանակ հսկողությունն ավելի է խստացվել․ նախարար

Վրաստանի և Հայաստանի սահմանին իրականացվող բեռնափոխադրումների իրականացման ժամանակ հսկողությունն ավելի է խստացվել․ նախարար

Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան բեռնափոխադրում իրականացնող մեքենաներն ախտահանվում են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

«Վրաստանի և Հայաստանի սահմանին իրականացվող բեռնափոխադրումների իրականացման ժամանակ հսկողությունն ավելի է խստացվել։ Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ իրականացվող բեռնափոխադրումների մասով գործում է նույն ընթացակարգը՝ մեքենան ժամանում է ԻԻՀ-ից, Մեղրիի անցակետում ապրանքը փոխադրվում է հայկական մեքենայի մեջ։

Դրա անհնարինության դեպքում մեքենան ուղեկցվում է Ագարակ մաքսային հսկողության տարածք, իսկ այս պարագայի անհնարինության դեպքում բեռը փոխանցվում է վերջնական սպառողին, սակայն հսկողության ներքո։ Այս ընթացքում, երբ մեքենան ժամանում է Հայաստանի Հանրապետություն՝ Մեղրիի անցակետ, այն ախտահանվում է»,- նշեց Սիմոնյանը։

  • Կիսվել: